Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ« N 106-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-12-31-ից մինչև 2008-04-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-04-25Բացել ARLIS-ում

108.0336.28.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

28.12.1998 թ. N 336-ՄՄ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ» N 106-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էլեկտրական էներգիա արտադրող և հաղորդող պետական փակ բաժնետիրական ընկերություններում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվառման հստակեցման նպատակով և ելնելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տվյալ կորուստների փաստացի հաշվառման մեթոդից

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Էլեկտրակայանի կայանային էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի կորուստներն են ստորև նշված տեղայականքներում և ներկայանային գծերում առաջացող կորուստները.

գլխավոր (բարձրացող) տրանսֆորմատորներ և կապի ավտոտրանսֆորմատորներ,

բաշխիչ տեղակայանքներ,

սեփական կարիքների տրանսֆորմատորներ,

ներկայանային էլեկտրահաղորդման գծեր և հաղորդաձողեր,

էլեկտրակայանի հաշվեկշռի մեջ գտնվող մեկուսի ենթակայաններ»:

2. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.5. Էլեկտրակայանի գլխավոր տրանսֆորմատորներում և կապի ավտոտրանսֆորմատորներում, անկախ դրանց հաշվեկշռային պատկանելիությունից, էլեկտրաէներգիայի կորուստները, բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, ինչպես էլեկտրական ցանցին էլեկտրաէներգիա տալու, այնպես էլ այնտեղից էլեկտրաէներգիա ստանալու և (կամ) տարանցելու դեպքերում հաշվառել հաղորդող էլեկտրական ցանցի («ԲԷՑ» ՊՓԲԸ) կորուստների մեջ»:

Նախարար Մ. Միքայելյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

11 հունվարի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10999002

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։