Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-07-ից մինչև 1999-03-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-03-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 1993 թվականի N 641

քաղ. Երևան

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ (պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի ուսումնական հաստատությունների) սովորելու գործուղվող Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում թվարկված զինծառայողների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը կիրառել այդ պետություններում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ:

(1-ին կետը լրաց., փոփ. 07.10.94 թիվ 480)

2. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության կուրսանտների կրթաթոշակը սահմանել այդ պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

3. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողներին և առանձին դեպքերում նրանց ընտանիքների անդամներին ռազմաուսումնական հաստատությունների կողմից հատկացված բնակտարածության համար վճարումը կատարել միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։