Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 641 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-07-ից մինչև 1999-03-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-03-30Բացել ARLIS-ում

հայաստանի հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

7 հոկտեմբերի 1994 թ. N 480

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 641 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» թիվ 641 որոշման 1-ին կետում «ռազմաուսումնական հաստատություններ» բառերից հետո ավելացնել «(պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի ուսումնական հաստատություններ)» բառերը և «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում թվարկված» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։