Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-26-Ն-11

2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գասպարյան Նարեկ Խաչատուրի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելքումյան Միքայել Գագիկի» բառերը հանել,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 27-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աջափնյակ-2» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

5) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

(Քրեական մասնագիտացում)

1. քաղաք Գավառ Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ Կարապետյան Արտավազդ Նորայրի Քրեական

2. քաղաք Վարդենիս Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ Հարությունյան Վարդան Գուրգենի Քրեական

3. քաղաք Սևան Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ Մարտիրոսյան Արամ Ավետիքի Քրեական

4 քաղաք Սևան Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ Սարգսյան Դավիթ Վալերիի Քրեական

5. քաղաք Վարդենիս Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ Նազարյան Ժենյա

Էդիկի Քրեական

6) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Աթաբեկյան Արթուր Լյուդվիգի» բառերը փոխարինել «Թադևոսյան Սամվել Եփրեմի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան

2024 թ. մարտի 18

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։