ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 332-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև 2028 թվականի փետրվարի 14-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
16.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մարտի 16-ի N 332-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 3920202900 Պոլիպրո-պիլենային
թաղանթ միաշերտ 0,1 մմ-ից ոչ ավելի հաստ կգ 3 000 000 Իրան Իրան 2 160 000 000
2. 3920202109 Պոլիպրո-պիլենային
թաղանթ միաշերտ 0,1 մմ-ից ոչ ավելի հաստ կգ 3 000 000 Իրան Իրան 2 160 000 000
3. 3920104009 Պոլիէթի-լենային
թաղանթ 0,125 մմ-ից ոչ ավելի
հաստ կգ 600 000 Իրան Իրան 432 000 000
4. 3920621905 Պոլիէթիլեն-տերեֆտա-
լատային թաղանթ 0,35 մմ-ից ոչ ավելի
հաստ կգ 600 000 Իրան Իրան 432 000 000
5. 3920102800 Պոլիէթիլենային թաղանթ 0,94 և ավելի տեսակարար կշռով 0,125 մմ-ից ոչ ավելի հաստ կգ 360 000 Իրան,
Չինաստան Իրան,
Չինաստան 280 000 000
6. 3920431009 Պոլիվինիլ-քլորիդի
թաղանթ 1 մմ-ից ոչ ավելի հաստ կգ 360 000 Իրան,
Չինաստան Իրան,
Չինաստան 280 000 000
7. 4811419000 Ինքնակպչուն թուղթ
չտպագրված Տպագրության համար կգ 350 000 Չինաստան Չիանստան 200 000 000
8. 3919900000 Ինքնակպչուն
պոլիմերային թաղանթ 20 սմ-ից ավելի լայն, գլանափաթեթներով կգ 350 000 Չինաստան Չինաստան 200 000 000
9. 4802540008 Ոչ կավճապատ թուղթ չտպագրված 1 մ.2 համար 40 գրամից ոչ ավելի զանգվածով կգ 3 000 000 Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա 1 800 000 000
10. 4810130004 Միակողմանի կավճապատ թուղթ 1 մ.2 համար 150 գրամից ոչ ավելի զանգվածով կգ 3 000 000 Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա 1 800 000 000
11. 4804398000 Ոչ կավճապատ կրաֆթ թուղթ չտպագրված 1 մ.2 համար 150 գրամից ոչ ավելի զանգվածով կգ 3 000 000 Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա 1 800 000 000
12. 4802551500 Ոչ կավճապատ թուղթ չտպագրված 1 քմ 40 գ ավելի, ոչ
ավելի 60 գ կգ 3 000 000 Չինաստան,
Գերմանիա, ֆինլանդիա Չինաստան,
Գերմանիա, ֆինլանդիա 1 800 000 000
13. 4802552500 Ոչ կավճապատ թուղթ չտպագրված 1 քմ 60 գ ավելի, ոչ
ավելի 75 գ կգ 3 000 000 Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա Չինաստան, Գերմանիա,
ֆինլանդիա 1 800 000 000
14. 4813909000 Ծխախոտի,
սիգարետի թուղթ 15 սմ-ից ավելի լայն, գլանափաթեթներով կգ 3 000 000 Չինաստան Չինաստան 1 800 000 000
15. 3506990000 Լամինացիայի սոսինձ Տպագրության
համար կգ 500 000 Իրան,
Թուրքիա Իրան,
Թուրքիա 980 000 000
16. 3215110000 Տպագրական ներկ սև Տպագրության
համար կգ 120 000 Իրան Իրան 190 000 000
17. 2915310000 Էթիլ ացետատ, էթիլ ացետատի լուծույթ տպագրական ներկերի
համար Ոչ դեղա-գործական նպատակ կգ 180 000 Իրան Իրան 130 000 000
18. 3208909109 Տպագրական լաք Տպագրության
համար կգ 3 600 000 Չեխիա Չեխիա 7 920 000 000
19. 3209100009 Տպագրական պրայմեր Տպագրության
համար կգ 180 000 Չեխիա Չեխիա 320 000 000
20. 3902100000 Պոլիպրոպիլեն առաջնային տեսքով
(գրանուլային) Գրանուլային տեսքով կգ 2 400 000 Իրան Իրան 1 440 000 000
21. 7607201000 Ալյումինե նրբաթիթեղ թղթի հիմքով 0,021 մմ-ից պակաս հաստութ. չհաշված հիմքը կգ 1 200 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 1 440 000 000
22. 7607191000 Ալյումինե նրբաթիթեղ Մինչև 0,021 մմ
հաստ. կգ 600 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 720 000 000
23. 7607199009 Ալյումինե նրբաթիթեղ 0,021 մմ-ից
մինչ 0,2 մմ ոչ ավելի հաստ. կգ 1 200 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 1 440 000 000
24. 7607199001 Ալյումինե նրբաթիթեղ ինքնակպչուն 0,021 մմ-ից
մինչ 0,2 մմ ոչ ավելի հաստ. կգ 600 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 720 000 000
25. 3907999000 Հագեցած խեժանյութ բարդ պոլիեթերի հիմքով սոսնձի համար Տպագրության համար կգ 600 000 Չինաստան, Գերմանիա, Թուրքիա Չինաստան, Գերմանիա, Թուրքիա 720 000 000
26. 4811900000 Թուղթ, ստվարաթուղթ, թուղթ պատվածքով Տպագրության համար կգ 900 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 396 000 000
27. 3909509008 Պոլիուրեթաններ՝ սկզբնական ձևերով Տպագրության համար կգ 500 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 1 260 000 000
28. 3907999000 Հագեցած պոլիեթեր՝ սկզբնական ձևերով Տպագրության համար կգ 300 000 Չինաստան, Գերմանիա Չինաստան, Գերմանիա 1 638 000 000
Ընդամենը՝ 36 258 000 000
(հավելվածը լրաց., փոփ. 08.06.23 N 909-Ա, փոփ. 21.03.24 N 389-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ