Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-07-13-ից մինչև 2024-03-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

040.0426.06.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1998 թվականի N 426

քաղ. Երևան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.06.02 N 803-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը (կցվում է):

(որոշումը փոփ. 06.06.02 N 803-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՄԱՄԲ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(վերնագիրը փոփ. 06.06.02 N 803-Ն)

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանը խորհրդանշում է որակ: Հուշանշանը պատրաստված է օբսիդիանի (վանակատ) ապարից` հավասարակողմ եռանկյուն (կողմի երկարությունը` 120 մմ) հիմքով, 150 մմ բարձրությամբ բուրգի տեսքով: Բուրգը կայունության խորհրդանիշն է: Բուրգի կենտրոնում գտնվում է որակի խորհրդանիշը, որը պատրաստված է արծաթից և մասամբ ոսկեջրված է: Բուրգի այդ նիստի վրա ոսկեջրված տառերով գրված են «ՀՀ կառավարության մրցանակ` որակի ապահովման բնագավառում» բառերը և մրցանակի` հանձնման տարեթիվը: Այսպես`

Ակտի պատկեր

Հուշանշանի` «Q» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է անգլերեն «Quality» (որակ) բառը: Այդ մասի ստորին հատվածը ներկայացված է դարեր շարունակ Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող Արարատ լեռան պատկերով և պատրաստված է արծաթից:

Ակտի պատկեր

Հուշանշանի «Ո» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է հայերեն «որակ» բառը:

Ակտի պատկեր

Հուշանշանի վրա պատկերված արեգակը հավերժության, լույսի, ջերմության խորհրդանիշն է: Այն ոսկեջրած է:

Ակտի պատկեր

Հուշանշանի վրա պատկերված ոճավորված անիվը խորհրդանշում է շարժում, առաջընթաց: Այն պատրաստված է արծաթից, մասամբ ոսկեջրած է:

Հուշանշանի արժեքը 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ է:

(նկարագիրը փոփ., խմբ. 06.06.02 N 803-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։