Հոդված 3. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը, կամ չվճարված հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ (բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի), ապա 200 հազար դրամը գերազանցող պարտավորությունների դեպքում՝ չվճարված պարտավորությունների առաջացման օրը, իսկ մինչև 200 հազար դրամ պարտավորությունների դեպքում նշված չվճարված պարտավորության առաջացման օրվանից հետո՝ երկու ամիսը լրանալու օրը, հարկ վճարողին չվճարված հարկային պարտավորությունների և սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված՝ հարկային մարմնի կողմից իրականացման ենթակա գործողությունների մասին Օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվում է հիշեցում, և առաջարկվում է հիշեցումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրացուցային օրվա ընթացքում, իր լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով առկայության դեպքում հարկային մարմին ներկայացնել գրավոր առարկություններ:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված յոթ օրացուցային օրվա ժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո չկատարված հարկային պարտավորությունը չդադարելու կամ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունելու վերաբերյալ պատճառաբանված եզրակացության կայացման դեպքում հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս լիազորած պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: Որոշումը կայացման օրը Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողին: Ներկայացված առարկությունները հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում վարույթը համարվում է կարճված, որի մասին Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողը:
Սույն մասով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելու օրը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր, շարժական կամ անշարժ գույքի հաշվառում կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող համապատասխան լիազոր մարմիններ և անձանց:
Սույն մասի իմաստով՝ չվճարված հարկային պարտավորությունների առաջացման օր է համարվում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետի հաջորդ օրը, եթե այդ օրվա դրությամբ հարկային պարտավորությունը կատարված չէ:».
2) 5.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2. Օրենքով հարկեր վճարելու պարտականություն ունեցող, օրենքով սահմանված հարկային հաշվարկ չներկայացրած և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող ֆիզիկական անձ հարկ վճարողների չվճարված հարկային պարտավորությունների գանձումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Վարույթի շրջանակներում փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, և փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից: Չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմինը Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկում է չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:».
4) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու օրվան հաջորդող յոթերորդ օրացուցային օրը հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս լիազորած պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: Որոշումը կայացման օրը Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողին:
Սույն մասով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելու օրը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր, շարժական կամ անշարժ գույքի հաշվառում կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող համապատասխան լիազոր մարմիններ և անձանց։»: