Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

«Հոդված 36.1․ Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը

1. Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից: Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը համարվում են հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից և ուժի մեջ են մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պարտադիր ծանուցման ենթակա այն փաստաթղթերի վրա, որոնց ծանուցման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։