Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող՝ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
3.2. Մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն մաքսային ծառայողին, որը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով մաքսային ծառայության պաշտոնից:
3.3. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»: