Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․
«5. Անմաքս առևտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»: