ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1276-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1276-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՆԿԱՐԻՉ-ԱՐՁԱՆԱԳՈՐԾ, ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ալֆրեդ Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դավիթ Կնյազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար
Հայկուհի Կամենդատյան - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի պետ
Մարթա Սանդոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական
Լևոն Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Մարինա Հակոբյան - «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Սուրեն Սաֆարյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Լալա Քոչար - Երվանդ Քոչարի որդու՝ Հայկազ Քոչարի կինը (համաձայնությամբ)
Կարինե Քոչար - «Երվանդ Քոչարի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռուբեն Քոչար - «Քոչար» մշակութային հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Դինարա Մխոյան - Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ., լրաց. 28.03.24 N 280-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ