ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1191-Ա «27» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 42-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և իրականացնել ՈւԱԶ-23632-155-01 մակնիշի 427 CN 61 համարանիշի ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները:
2. Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հ.1 հավելվածի:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
5. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված h.1
Երևանի քաղաքապետի
2024թ. մարտի 27-ի
հ. 1191-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/հ Մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնացման
համարը Համարա-նիշը Մնացորդային արժեքը
(ՀՀ դրամ)
1. ՈւԱԶ-23632-155-01 2022 XTT236320N1019443 427 CN 6ա1 10.218.667
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 10.218.667
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
Հավելված h.2
Երևանի քաղաքապետի
2024թ. մարտի 27-ի
հ. 1191-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ
Ս.Մելքոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ
Հանձնաժողովի անդամներ
Ա.Ավետիսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության գլխավոր մասնագետ
Ա.Խուդոյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Հ.Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան