Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 55-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«28» մարտի 2024 թ. N 67-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«15» մարտ 2024 թ. N 90-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 55-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում ու տնային պայմաններում խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի ձևը հաստատելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 57-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 584-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն և N 55-Ն համատեղ հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ն. ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

ԱՌՈՂՋԱՊաՀության ՆԱԽԱՐԱՐ

Ա. Ավանեսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։