Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

N 96-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 1.1 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածի աղյուսակում

2 423712 Նվերներ 22

պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

2 423713 Ներկայացուցչական

ծախսեր օտարերկրյա

պետություններում 22

2) Հրամանի 1.2 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 16 հավելվածում «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման կարգի»՝ «420000-ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի «423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» խմբի ենթաանալիտիկ հաշիվների նկարագրության

«423712 Նվերներ»

պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«423713 Ներկայացուցչական ծախսեր օտարերկրյա պետություններում»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2024-04-04 Վ. Հովհաննիսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։