Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999Թ. ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 182-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունիսի 1999թ.

Պետական գրանցման թիվ 110990112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 1999 թվականի թիվ 241-Մ

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999Թ. ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 182-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1999թ. մայիսի 28-ի թիվ 182-Մ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1999թ. ընդունելության կանոններում կատարել հետևյալ լրացումը.

1. Ընդունելության կանոնների 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող նոր պարբերությամբ.

Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բուհ ընդունվել առանց քննությունների, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պետական պատվերի համակարգին հատկացված տեղերի հաշվին:

2. Ընդունելության կանոններում կատարված սույն լրացումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։