ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1468-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի N 615-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ և 32-րդ կետերը՝
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19 -ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
24.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1468-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նարեկ Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Սերգեյ Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Բագրատ Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ինգա Վարդանյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Մարգարիտ Պետրոսյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Տիգրան Թադևոսյան - Լոռու տարածաշրջանային քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Տարոն Դանիելյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
Վիկտորյա Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ
Արմենուհի Կյուրեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ
Սվետլանա Բարսեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս
Վաղինակ Նազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի ասիստենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարտա Մկրտչյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող
Ռիտա Տոնոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանող
Մարիամ Խանոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
դեղագործական քիմիայի ֆակուլտետի ուսանող
Սուսաննա Մարուքյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող
Զարուհի Չատինյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ., խմբ. 26.05.23 N 566-Ա, փոփ. 15.04.24 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ