Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 273-Ա

«ԵՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Ես» կրթական հիմնադրամի կողմից իրականցվող` 361,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մունք» տեխնոդպրոցի ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Ես» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 273-Ա որոշման

«ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 12 տարեկանից բարձր պատանիներին և երիտասարդներին ժամանակակից տեխնոլոգիական կրթության տրամադրում և գլոբալ գիտելիքի շուկա դուրսբերում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3. Բարեգործը «Americans4Artsakh» բարեգործական հիմնադրամ, «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամ, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամ, «Իմ քայլը» հիմնադրամ, Ճապոնիայի դեսպանություն

4. Ծրագիրը կատարողը «Ես» կրթական հիմնադրամ (գտնվելու վայրը` Լոռու մարզ, քաղ Տաշիր, Վազգեն Սարգսյան փողոց շենք 68, ՀՎՀՀ՝ 06972283)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, բնագավառը՝ կրթական

6. Ծրագրի բյուջեն 361,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 12 տարին լրացած պատանիներ

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Գնումներ (համակարգչային տեխնիկա, ռոբոտաշինության կոմպլեկտներ, եռաչափ տպիչներ, հաստոցներ, ուսումնական ստենդներ, ընթացիկ նյութեր և պարագաներ՝ շուրջ 82,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև

2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

2) Վանաձոր քաղաքում «Մունք» տեխնոդպրոցի, «Մունք» համաշխատանքային տարածքի հիմնադրում՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

3) Կապան համայնքում շարժական լաբորատորիայի գործարկում՝ շուրջ 19,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

4) Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում պատանիներին տեղեկատվական տեխնոլոգիաների բազային կրթության տրամադրում և կողմնորոշիչ դասընթացների անցկացում՝ շուրջ 126,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

5) Դասավանդող թիմի ընդլայնում, անձնակազմի վերապատրաստում և տեխնիկական համալրում՝ շուրջ 50,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

6) Նեղ մասնագիտական դասընթացների իրականացում՝ շուրջ 50,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

7) Տեխնոդպրոցների և լաբորատորիաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

8) Կազմակերպական ծախսեր (կոմունալ ծառայություններ, տրանսպորտային և գրասենյակային ծախսեր)՝ շուրջ 23,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

9) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ընդամենը՝ 361,000,000 դրամ:

Վերոնշյալ միջոցառումները նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Համակարգչային տեխնիկայի և աքսեսուարների ձեռքբերում՝ շուրջ 45,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

2) Ռոբոտաշինության կոմպլեկտների, չափող սարքերի և ուսումնական ստենդների ներմուծում՝ շուրջ 20,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

3) Շաղափային հաստոցների, եռաչափ տպիչների և համալրող պարագաների ներմուծում՝ շուրջ 17,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

4) Կոմունալ ծախսեր (տեխնոդպրոցների և լաբորատորիաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

5) Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

6) Գրասենյակային ծախսեր (համակարգչային ծրագրերի սպասարկում, ծրագրային ապահովման ձեռքբերում, տեխնիկական սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

7) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ընդամենը՝ 108,000,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1) Կոմունալ ծախսեր (տեխնոդպրոցների և լաբորատորիաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի

սեպտեմբերի 1-ը:

2) Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

3) Գրասենյակային ծախսեր (համակարգչային ծրագրերի սպասարկում, ծրագրային ապահովման ձեռքբերում, տեխնիկական սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

4) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ընդամենը՝ 26,000,000 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների

ներկայացում։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։