ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. N 119-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2024 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի ապրիլի 16-ի
N 119-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ Դիմող Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմակերպչի կողմից վճարված
տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ
1 2 3 4 5 6
1. «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պողոտա հ.5/1 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված 3 (7.5մ x 5.0մ),
միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին,
շուրջօրյա
2. «Երևան Հյուրանոց» ԲԲԸ Աբովյան հ.14 հասցեին հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ.),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա
3. «ԷՍՋԻԱՅ–
ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ Ամիրյան փողոցում հ.2, 2/8 հասցեների հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, , աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա