ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. N 120-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2024 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի ապրիլի 16-ի
N 120-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ Դիմող Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմակերպչի կողմից վճարված
տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ
1 2 3 4 5 6
1 «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ Սայաթ-Նովայի հ.19 հասցեին հարակից ճանապարհահատված 5 (37.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա
2 «Արմենիա» Հյուրանոցային համալիր ՓԲԸ Ամիրյան հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված 32 (41.0 մ x 10.0 մ),
միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ երկու շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա
3 «Ի.Տ.Կ.-ՌՈՒՍ» ՍՊԸ Արշակունյաց 15 շենքի հարակից ճանապարհահատված 4 (32.0 գծմ.),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան աշխատանքային ռեժիմը՝ ժամը 10.00 մինչև 20.00 սահմանափակմամբ բացառությամբ Արշակունյաց 15 հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների
4 «Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ Աբովյան փողոցի՝ հ.3/4 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ.),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա
5 «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ Կիևյան փողոց՝ հ.1ա հասցեի հ.1/4 տարածքին հարակից ճանապարհահատված 5 (12.5 մ x 5.0 մ),
միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Կիևյան փող. հ.1ա հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա
Զորավար Անդրանիկ փողոցում՝ Զորավար Անդրանիկ 40/5 հասցեին հարակից ճանապարհահատվածում 3 (7.5 մ x 5.0 մ),
միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա
6 «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ Արամի փողոցի՝ հ.32 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված 7 (52.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ Երկուշաբթի – Շաբաթ,
ժամը 08.00-23.00
7 «Բարսիս» ՍՊԸ Դավիթ Անհաղթ փողոց՝ հ.21 հասցեի հարակից ճանապարհահատված 7 (52.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Դավիթ Անհաղթ փողոցի հ.21 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, Ժ. 09.00-22.00