Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 3 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-12-21-ից մինչև 2025-09-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 521-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 1 և 3 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «ԱՐԱԼՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/8 և «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 11-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/8 պայմանագրերում պայմանագրերով սահմանված գնի 23.65 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները.

2) «ԱՐԱԼՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/8 պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի ժամկետը երկարաձգել՝ սահմանելով մինչև 2025 թվականի մարտի 31-ը, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

(2-րդ կետը փոփ. 19.12.24 N 2031-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 521-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։