ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1885-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը` ավտոմոբիլային տեխնիկան (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, Կոտայքի մարզի, Սյունիքի մարզի և Տավուշի մարզի համապատասխան համայնքներին՝ ավտոմոբիլային տեխնիկայի աշխատունակությունը համայնքների միջոցով վերականգնելու և այն հետագայում զորահավաքային միջոցառումներին ծառայեցնելու պայմանով։
(1-ին կետը փոփ. 18.04.24 N 542-Ա)
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի ցանկում նշված համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով դրույթ, որ պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման և դրանց տեղափոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքների միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
02.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
նոյեմբերի 2-ի N 1885-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը փոփ. 18.04.24 N 542-Ա)
NN
ը/կ Մարզը Համայնքը Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Ամրաշրջանակի համարը Շարժիչի համարը Տեխնի-կական անձնագրի համարը Հաշվե-կշռային արժեքը (դրամ)
3 Արագածոտն Աշտարակ Զիլ-131 Ա/շասի 1980 թ. 421855 642664 003186 300000
71 Կոտայք Գառնի ԳԱԶ-66 կողավոր 1973 թ. 514399 152087 000219 400000
72 ՈՒԱԶ-31512 2004 թ. 40503893 4058/4969 51865 286000
73 ՈՒԱԶ-3962 Ա/ֆ 1998 թ. ա/հ (0461415) 0903235 50236 320000
74 ՎԱԶ-2106 2005 թ. 0131914 7997670 52220 15000
77 Հրազդան ՈՒԱԶ-31512 2004 թ 0504577 40993735 51868 390000
80 ՊԱԶ-32060 2009 թ. 90002450 ա/հ 52714 560000
81 ԳԱԶ-310200 - 10110869 40620 51169 180000
83 ԶԻԼ-131 1997 թ. 233364 283707 006112 120000
84 ԶԻԼ-131 1976 թ. 200954 94903 006553 330000
88 Սյունիք Գորիս ՊԱԶ-3205 2006 թ. 60007894 34266 52332 150000
89 ՊԱԶ-3205 1999 թ. 0001065 1003780 50384 370000
91 ԳԱԶ-31050 - 70179678 - 52717 130000
99 Տավուշ Նոյեմբերյան ԶԻԼ-131 1986 թ. 490949 292868 005054 300000
100 ԶԻԼ 1998 թ. 661100W0794005 1007607 50357 210000
102 Ուրալ - 357826 003176 001252 350000
103 Զիլ 1987 թ. 743914 878850 002536 230000
104 Զիլ 1972 թ. 060172 108933 001875 200000
105 Զիլ 1989 թ. K0865461 455455 003335 250000
106 ԶԻԼ-130 ՄՄԶ
ինքնաթափ 1990 թ. ա/հ 553649 50614 150000
(հավելվածի 1-2-րդ, 4-70-րդ, 75-76-րդ, 78-79-րդ, 82-րդ, 85-87-րդ, 90-րդ, 92-98-րդ և 101-րդ կետերն ուժը կորցրել են 18.04.24 N 542-Ա)
(հավելվածը փոփ. 18.04.24 N 542-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
02.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ