Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1429-Ա «15» ապրիլի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

15.04.2024 թ.

հ. 1429-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դա-սիչը

1 2 3 4 5 6 7

1 Վահագն Ստեփանյան

/լիազորված անձ/

Վոլոդյա Սարգսյան Էրեբունի այգետարածք, 42-րդ տեղամաս, հ.8 հողամաս Վոլոդյա Սարգսյանին հատկացված, Էրեբունի այգետարածքի 42-րդ տեղամասի 495.5քմ մակերեսով հ.8 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.04.2022թ. հ.Հ-4268 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված հ.42/8 01005SXEXBNL

2 Արտյոմ Եղիազարյան

/լիազորված անձ/

Գայանե Եղիազարյան

/սեփականատեր/ Միքայել Չայլախյան /Այգեստան 9-րդ/ փողոց, հ.115 բնակելի տուն Գայանե Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Միքայել Չայլախյան /Այգեստան 9-րդ/ փողոցի հ.115 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1041816/ տրամադրել հասցե՝ Միքայել Չայլախյան փողոց, հ.115/1 01006S7N5TBP

3 Արման Ղահրամանյան և Թեհմինե Սիմոնյան Սիլիկյան թաղամաս, 3-րդ փողոց, հ.53/1 հողամաս Արման Ղահրամանյանին և Թեհմինե Սիմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի հ.53/1 հասցեում գտնվող հողամասին /սեփ. վկ. հ.2355707/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ.93/1 01001PE4UJVS

4 Արտյոմ Ղազարյան

/լիազորված անձ/

Վարդուհի Ղազարյան

/սեփականատեր/ Ավան 5-րդ փողոց, հ.49 հողամաս Վարդուհի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ավան 5-րդ փողոցի հ.49 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30032016-01-0111/ բաժանման հատակագծով առանձնացվող 275.55քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ավան 5-րդ փողոց, հ.49/1 01002YBEKJWQ

5 Հարութ Սարգսյան Չարենցի թաղամաս, հ.9/11 և հ.9/12 հողամաս Հարութ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Չարենցի թաղամասի հ.9/11 և հ.9/12 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.27122023-01-0447 և 11032024-01-0245/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Չարենցի թաղամաս, հ.9/11 01002WZ6YCZG

6 Վահան Պողոսյան

/լիազորված անձ/

«ԱԼԻԱՆՍ-64» ՍՊԸ Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, հ.4 բնակարան «ԱԼԻԱՆՍ-64» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Յու. Ֆուչիկի փողոցի հ.1/1 շենքի հ.4 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15092023-01-0175, ընդ. բաժն. 8.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, բն.4/1 01001SW9XRRV

7 Վահան Պողոսյան

/լիազորված անձ/

«ԱԼԻԱՆՍ-64» ՍՊԸ Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, հհ.1, 57, 58, 59 բնակարան «ԱԼԻԱՆՍ-64» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Յու. Ֆուչիկի փողոցի հ.1/1 շենքի հհ.1, 57, 58, 59 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հհ.15042024-01-0081, 15092023-01-0176, 15092023-01-0162 և 15092023-01-0172/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, բն.1, 59 01001S3SFY4D

8 Յուրի Դոլուխանյան

/լիազորված անձ/

Արթուր Սեդրակյան Սոս Սարգսյան /Արաբկիր 47-րդ/ փողոց, հ.1 հողամաս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.12.2023թ. թիվ ԵԴ/26498/02/20 վճռով, Արթուր Սեդրակյանի սեփականության իրավունքը ճանաչված՝ Սոս Սարգսյան /Արաբկիր 47-րդ/ փողոցի հ.1 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Սոս Սարգսյան փողոց. հ.1/3 01003QHWSFT3 0037

9 Գագիկ Պետրոսյան Հայրիկ Մուրադյան /Արաբկիր 43-րդ/ փողոց, հ.3 շինություն Հայրիկ Մուրադյան /Արաբկիր 43-րդ/ փողոցի հ.3 հասցեում գտնվող շինությանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.05.2023թ. հ.6356 վկայագիր, ՀՀ Կադաստրի կոմիտեի 09.04.2024թ. հ.Կ-09042024-01-0002 որոշում/ տրամադրել հասցե՝ Հայրիկ Մուրադյան փողոց, հ.3/1 0100386QLPF4 0051

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։