Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 290-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ֆրանսիայի Հանրապետությունից «Հույս Հայաստանի» մարդասիրական միության կողմից Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (2,865.3 կգ ընդհանուր քաշով, 58,906 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,868 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

23.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 290-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Անվանումը Քանակը Քաշը (կգ) Արժեքը

(եվրո)

1. Հագուստ՝ նոր 1,728 հատ 654.9 26,266

2. Կոշիկ՝ նոր 2,146 զույգ 1,896.8 29,085

3. Հողաթափ՝ նոր 16 զույգ 3 32

4. Պայուսակ՝ նոր 305 հատ 26.1 967

5. Լոգարանի նստարան 1 հատ 3.1 5

6. Նորածնի շիշ՝ ծծակով 15 հատ 2.3 15

7. Նորածնի ծծակ 950 հատ 19.1 496

8. Տակդիր 10 արկղ 54.4 300

9. Միջադիր 1 արկղ 6 35

10. Անձեռոցիկ 14 տուփ 3.5 13

11. Ատամի խոզանակ 980 հատ 29.9 490

12. Ատամի մածուկ 514 հատ 57.2 433

13. Օճառ 767 հատ 107.9 767

14. Ձեռնափայտ 1 հատ 1.1 2

Ընդամենը 2,865.3 58,906

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

23.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։