Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«17» ապրիլ 2024 թ. N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

Հրամայում եմ

1. Հաստատել ստորին վերջույթների զարկերակների այլ հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

17.04.2024 Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«17» ապրիլ 2024 թվականի

N 120-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) I73 Ծայրամասային անոթների այլ հիվանդություններ

2) I73.9 Ծայրամասային (պերի‎ֆերիկ) անոթների չճշտված հիվանդություններ այդ թվում` ընդմիջվող կաղություն

3) E11.5 Ինսուլինանկախ շաքարային դիաբետ (ՇԴ) ՝ ծայրամասային արյան մատակարարման խանգարումներով

4) I70.2 Վերջույթների զարկերակների աթերոսկլերոզ` աթերոսկլերոտիկ փթախտ (գանգրենա)

5) I74.3 Ստորին վերջույթների զարկերակների էմբոլիա և թրոմբոզ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Խոցոտում կամ փթախտ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. Անախտանիշ,

բ. Ընդմիջվող կաղություն՝ առանց ֆունկցիոնալության խանգարման կամ ֆունկցիոնալության խանգարումով,

գ. Իշեմիկ ցավեր հանգիստ վիճակում,

դ. Խոցոտում կամ փթախտ:

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների

շրջանակը) Ընտանեկան բժիշկ, թերապևտ, սրտաբան, վիրաբույժ/անոթային վիրաբույժ

8) Գանգատներ ա. Քայլելու դժվարություններ/ընդմիջվող կաղություն`

ցավ, այրոց, ջղաձգումներ, թուլություն/թմրածություն նստատեղում, ազդրում, սրունքում կամ ոտնաթաթում,

առաջանում է ֆիզիզական վարժություններից, ավելի հաճախ վերելքի քան վայրէջքի ժամանակ, կամ երկար տարածություն անցնելիս, կրում է քրոնիկ բնույթ:

բ. Ստորին վերջույթների ցավ հանգիստ վիճակում,

գ. Դժվար լավացող վերքեր ստորին վերջույթներում:

9) Անամնեզ (պատմություն) ա. Սիրտանոթային հիվանդության (ՍԱՀ) ժառանգական պատմություն.

Սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղանոթային հիվանդություն, աորտայի անևրիզմա, ստորին վերջույթների զարկերակների հիվանդություն,

Վաղաժամ սրտանոթային հիվանդություն (ՍԱՀ հաստատված ախտորոշում) առաջին կարգի հարազատների մոտ՝ տղամարդկանց համար մինչև 55 տ. և կանանց համար մինչև 65 տ.:

բ. Անհատական պատմություն.

- Զարկերակային գերճնշում (ԶԳՃ), ՇԴ, դիսլիպիդեմիա

- Ծխելը (ներկայում կամ անցյալում) նաև՝ պասիվ,

քրոնիկ երիկամային հիվանդություն (ՔԵՀ), նստակյաց ապրելակերպ, սննդակարգի սովորություններ, ալկոհոլի չարաշահում, քաղցկեղի ճառագայթային բուժման պատմություն, սոցիալ-հոգեբանական գործոններ:

10) Զննման արդյունք/Ցուցում ա. Ազդրային, հետին սրունքային, ոտնաթաթային զարկերակների անոթազարկի շոշափում, ջերմության տարբերության գնահատում,

բ. Վերջույթների մանրակրկիրտ զննում (գույնը, որևէ մաշկային ախտահարման առկայությունը), մազաթափություն կամ մկանային ատրոֆիա,

գ. Ծայրամասային նեյրոպաթիայի գնահատում․ զգացողության կորուստ կամ թուլացում (ցավի կամ հպման, վիբրացիայի), ջլային ռեֆլեքսների ստուգում։

11) Հոսպիտալացման ցուցում ա. Ընդմիջվող կաղություն՝ ֆունկցիոնալության խանգարումով,

բ. Իշեմիկ ցավեր հանգիստ վիճակում,

գ. Խոցոտում կամ փթախտ,

դ. Ստորին վերջույթների զարկերակների էմբոլիա և թրոմբոզ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Ընտանեկան բժիշկ 1 0.3

2) Թերապևտ 1 0.3

3) Սրտաբան 0,7 1

4) Վիրաբույժ/անոթային վիրաբույժ 0,7 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Հեմոգլոբինի որոշում և/կամ արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Սակավարյունության հայտնաբերում

2) Առկա չէ Լիպիդային պրոֆիլի որոշում (ներառյալ ցածր խտության լիպոպրոտեին խոլեստերոլը (ՑԽԼ-խ) 1 1 Դիսլիպիդեմիայի հայտնաբերում

3) Առկա չէ Կրեատինինի որոշում 1 1 Երիկամային ֆունկցիայի գնահատում

4) Առկա չէ Արյան պլազմայում գլյուկոզի որոշում՝ քաղցած վիճակում, իսկ վերջինիս > 5․6 մմոլ/լ դեպքում՝ գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում 1 1 Շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերում

5) Առկա չէ Արյան մեջ միզաթթվի որոշում 1 1 Միզաթթվի փոխանակության խանգարման հայտնաբերում

6) Առկա չէ Մեզի ընդհանուր քննություն Երիկամային ֆունկցիայի գնահատում

Գործիքային հետազոտություններ

7) Առկա չէ 12 արտածումներով հանգստի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 ա. Ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում,

բ. Սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի հայտնաբերում:

8) Առկա չէ Սրունք-բազկային գործակից (ՍԲԳ)* 1 1 ա. Գանգատներ ունեցող պացիենտներին (տես վերևում),

Ստորին վերջույթների զարկերակների հիվանդությունների (ՍՎԶՀ) ռիսկ ունեցող պացիենտներին (սրտի իշեմիկ հիվանդություն, այլ զարկերակների աթերոսկլերոզ, որովայնային աորտայի անևրիզմա, սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն (ՔԵՀ)),

- ≥ 65 տ. անձանց և ≥ 50 տ. ծխելու կամ ՇԴ պատմություն ունեցող, ինչպես նաև ՍՎԶՀ ընտանեկան (ժառանգական) պատմություն ունեցող պացիենտներին։

9) Առկա չէ Մատ-բազկային գործակից (ՄԲԳ)** 1 1 ՍՎԶՀ կասկածով պացիենտներին, ում մոտ ՍԲԳ > 1․4

10) Առկա չէ Ստորին վերջույթների զարկերակների դուպլեքս գերձայնային հետազոտություն 0,5 1 Ախտահարման տեղադրությունը և չափը որոշելու համար

11) Առկա չէ Որովայնային աորտայի գերձայնային հետազոտություն 0,5 1 Աորտայի անևրիզմայի սքրինինգի համար խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն 65 տ․և բարձր անձանց

12) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա-

անգիոգրաֆիա 0,1 0,5 Ախտահարման տեղակայումը և չափը որոշելու համար

Սքրինինգային հետազոտություններ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում

13) Սրունք-բազկային գործակցի (ՍԲԳ) որոշում․

≥ 65տ անձանց և ≥ 50տ ծխելու կամ ՇԴ պատմություն ունեցող, ինչպես նաև ՍՎԶՀ ընտանեկան (ժառանգական) պատմություն ունեցող պացիենտներին:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը,

2) * ՍԲԳ < 0,9-ը ախտորոշիչ է ստորին վերջույթների զարկերակների հիվանդության համար՝ 80% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ (զգայնությունը կարելի է բարելավել ֆիզիկական վարժությունից հետո),

3) ** ՄԲԳ < 0,7-ը ախտորոշիչ է ստորին վերջույթների զարկերակների հիվանդության համար:

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

Ձև 4

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ Չ/Մ Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին տևո-ղություն Օրե-րի քա-նակ

1) Բուպրոպիոն 150մգ, 300մգ Բուպրոպիոն 150մգ, 300մգ դեղահատեր - 1-2 6-12 ամիս 182-365

2) Վարենիկլին (վարենիկլին տարտրատ) 0,5մգ/1մգ, 1մգ Վարենիկլին (վարենիկլին տարտրատ) 0,5մգ/1մգ, 1մգ դեղահատեր - 4 11 ամիս 330

3) Սիմվաստատին 20մգ, 40մգ Սիմվաստատին 20մգ, 40մգ դեղահատեր 1 1 երկարատև -

4) Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ դեղահատեր 1 1 երկարատև -

5) Ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում) 10մգ, 20մգ, 40մգ Ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում) 10մգ, 20մգ, 40մգ դեղահատեր 1 1 երկարատև -

6) Էզետիմիբ 10 մգ Էզետիմիբ 10 մգ դեղահատեր 0,25 1 երկարատև -

7) Ֆենոֆիբրատ 145 մգ Ֆենոֆիբրատ 145 մգ դեղահատեր 0,1 1 երկարատև -

8) ԱՓՖա (Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ/ACEi)

Կապտոպրիլ

25մգ, 50մգ

Էնալապրիլ մալեատ 10մգ, 20մգ

Պերինդոպրիլ էրբումին,

4մգ, 8մգ,

Պերինդոպրիլ արգինին

5մգ, 10մգ

Լիզինոպրիլ դիհիդրատ

5մգ, 10մգ, 20մգ

Ռամիպրիլ

2,5մգ, 5մգ, 10մգ

Կապտոպրիլ

25մգ, 50մգ

Էնալապրիլ մալեատ 10մգ, 20մգ

Պերինդոպրիլ էրբումին,

4մգ, 8մգ

Պերինդոպրիլ արգինին

5մգ, 10մգ

Լիզինոպրիլ դիհիդրատ

5մգ, 10մգ, 20մգ

Ռամիպրիլ

2,5մգ, 5մգ, 10մգ

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր 0,7

3

1-2

1

1

1

1-2 երկարատև -

9) ԱԸՊ (Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ /ARB)

Ազիլսարտան մեդոքսոմիլ

40մգ, 80մգ

Լոզարտան (լոզարտան կալիում)

25մգ, 50մգ, 100մգ

Տելմիսարտան

40մգ, 80մգ

Վալսարտան

80մգ, 160մգ Ազիլսարտան մեդոքսոմիլ

40մգ, 80մգ

Լոզարտան (լոզարտան կալիում)

25մգ, 50մգ, 100մգ

Տելմիսարտան

40մգ, 80մգ

Վալսարտան

80մգ, 160մգ

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

0,7

1

1-2

1

1-2 երկարատև -

10) ԲՊ (Բետապաշարիչներ)

Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)

2,5մգ, 5մգ, 10մգ

Նեբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ)

5մգ

Կարվեդիլոլ 6,25մգ, 12,5մգ, 25մգ Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)

2,5մգ, 5մգ, 10մգ

Նեբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ)

5մգ

Կարվեդիլոլ 6,25մգ, 12,5մգ, 25մգ

դեղահատեր

դեղահատեր

դեղահատեր

0,3 1-2

1-2

1-2 երկարատև -

11) ՆԳԼՓ2 արգելակիչներ

Դապագլիֆլոզին

5մգ, 10մգ Դապագլիֆլոզին

5մգ, 10մգ դեղահատեր 0,5 1 երկարատև -

12) Ացետիլսալիցիլաթթու

75մգ, 100 մգ Ացետիլսալիցիլաթթու

75մգ, 100 մգ դեղահատեր 1 1 երկարատև -

13) Կլոպիդոգրել 75 մգ Կլոպիդոգրել 75 մգ դեղահատեր 1 1 երկարատև -

14) Ռիվարoքսաբան 2,5մգ Ռիվարoքսաբան 2,5մգ դեղահատեր 1 2 երկարատև -

15) Ռիվարoքսաբան 15մգ Ռիվարoքսաբան 15մգ դեղահատեր 1 2 3 շաբաթ -

16) Ռիվարoքսաբան 20մգ Ռիվարoքսաբան 20մգ դեղահատեր 0,2 1 երկարատև -

17) Ապիքսաբան

2,5մգ, 5մգ Ապիքսաբան

2,5մգ, 5մգ դեղահատեր 0,2 2 երկարատև -

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

Ձև 5

Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Ախտահարված զարկերակների ռեվասկուլյարիզացիա 0,3 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. https://www.escardio.org/Guidelines/Clinical-Practice-Guidelines/CVD-and-Diabetes-Guidelines:

2. https://www.escardio.org/Guidelines/Clinical-Practice-Guidelines/Peripheral-Artery-Diseases-Diagnosis-and-Treatment-of:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։