Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ մասերով.

«12. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին դասվող ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի

180-ապատիկի չափով

13. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պլատինե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի

90-ապատիկի չափով

14. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պալադիումե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի

105-ապատիկի չափով»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։