Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Պետական արարողակարգի ծառայության խնդիրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Պետական արարողակարգի ծառայության խնդիրները

1. Պետական արարողակարգի ծառայության խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ․

2) լինել մշտական աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ՝ արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով.

3) պահպանել գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի ծառայության լիազորությունների շրջանակում.

4) ուսումնասիրել միջազգային արարողակարգային գործելակերպը՝ պետական արարողակարգի ծառայության գործունեությունը և գործելակերպը բարելավելու նպատակով։

(16-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)

(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։