Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-27-ից մինչև 2011-10-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 11. Կենդանի դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները

գործել է մինչև 2011-10-27Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կենդանի դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները

Փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը քաղաքացուց (կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե՝

ա) չի լրացել քաղաքացու 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի).

բ) քաղաքացին սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ.

գ) քաղաքացին հղի է.

դ) քաղաքացին պատիժ է կրում ազատազրկման վայրում.

ե) պատանդ է.

զ) լրացել է քաղաքացու 65 տարին:

Օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե պարզվել է, որ դրանք պատկանում են անձի, որը տառապում է ռեցիպիենտի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հիվանդությամբ:

Կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։