Գլուխ 4 · ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Բժշկական հաստատության պատասխանատվությունը
Հոդված 14. Բժշկական հաստատության պատասխանատվությունը
Եթե դոնորի կամ ռեցիպիենտի առողջությանը վնաս է հասցված օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու կամ փոխպատվաստման պայմանների ու կարգի խախտման պատճառով, ապա բժշկական հաստատությունը կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: