Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2024-05-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 16. Կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը

գործել է մինչև 2024-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը

1. Լիազոր մարմինը կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համար տալիս է եզրակացություն:

2. Գործունեության եզրակացությունը տրվում է հետևյալ ժամկետներում`

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող կերի շղթայի օպերատորներին` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված կերի շղթայի օպերատորներին` մինչև փաստացի գործունեություն սկսելը:

3. Կերի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը գանձվում է գործունեության եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։