Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2024-05-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-05-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-05-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) կեր կամ կերամիջոց` կենդանիների կերակրման համար նախատեսված նյութեր, ապրանքներ կամ հավելանյութեր` վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված վիճակում.

3) կերի շղթա` կերի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչև սպառում.

4) կերի շղթայի օպերատոր` կերի շղթայի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պատասխանատու է իր հսկողության ներքո գտնվող` կերերի պատրաստման և շրջանառության փուլերում կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման և կատարման համար.

5) կերի հիգիենա` կերի անվտանգության և պիտանիության ապահովման, ինչպես նաև ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները և միջոցառումները.

6) կերի առաջնային արտադրություն` գյուղատնտեսական ապրանքների արտադրություն, ներառյալ` աճեցումը, բերքահավաքը, կթումը, որոնք, բացի թեթև ֆիզիկական մշակումից, չեն ենթարկվում հետագա գործընթացների.

7) շուկա հանել (շուկայահանել կամ շուկա բաց թողնել)` կերերի իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը.

8) կենդանիների կերակրում` կերի ներմուծումը կենդանու աղեստամոքսային տրակտ բերանից` կենդանու սնուցման կարիքները բավարարելու և (կամ) առողջ լինելու չափորոշիչներին համապատասխանող` կենդանիների արտադրողունակությունը պահպանելու համար.

9) սննդամթերքի ստացման համար նախատեսված կենդանի` ցանկացած կենդանի, որին կերակրում, բուծում կամ պահում են մարդու կողմից սպառման համար նախատեսված սննդամթերքի արտադրությունում օգտագործելու նպատակով.

10) սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիներ` կենդանի, որին կերակրում, բուծում կամ պահում են, և որը չի օգտագործվում մարդու կողմից սպառման նպատակով, ինչպիսիք են մորթատու կենդանիները, ընտանի կենդանիները և լաբորատորիաներում, գազանանոցներում կամ կրկեսներում պահվող կենդանիները.

11) մորթատու կենդանիներ` սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիներ, որոնք կերակրվում, բուծվում կամ պահվում են մորթու արտադրության նպատակով.

12) ընտանի կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին.

13) ընտանեկան օգտագործման համար նախատեսված կենդանի` ընտանիքի կարիքների բավարարման նպատակով պահվող կենդանի, որի արտադրանքը չի շուկայահանվում.

14) կերային նյութեր` բուսական կամ կենդանական ծագման, ինչպես նաև արհեստական (կենսաբանական, մանրէաբանական, քիմիական) նյութեր, որոնք օգտագործվում են որպես անասնակեր.

15) համակցված կեր` առնվազն երկու կերային հավելումներ պարունակող կամ չպարունակող կերային նյութերի խառնուրդ, որը հանդիսանում է կենդանիների բերանային եղանակով կերակրման համար ամբողջական օրակերն ապահովող կամ լրացուցիչ կեր.

16) ամբողջական օրակերն ապահովող կեր` համակցված կեր, որն իր բաղադրությամբ բավարար է օրակերի համար.

17) լրացուցիչ կեր` համակցված կեր, որում առկա է որոշակի նյութերի բարձր պարունակություն և իր բաղադրությամբ բավարար է օրակերի համար, եթե օգտագործվում է մեկ այլ կերի հետ համակցությամբ.

18) հանքային կեր` լրացուցիչ կեր, որը պարունակում է առնվազն 40 տոկոս հում մոխիր.

19) (կետն ուժը կորցրել է 01.06.20 ՀՕ-283-Ն)

20) կաթի փոխարինիչ` համակցված կեր, որն օգտագործվում է մատղաշ կենդանիների կերակրման համար.

21) կրող միջավայր` նյութ, որն օգտագործվում է կերային հավելումը լուծելու, նոսրացնելու, տարածելու կամ այլ կերպ այն ֆիզիկապես ձևափոխելու համար.

22) սնուցման կոնկրետ նպատակ` կենդանիների հատուկ սնուցման կարիքների բավարարում, որոնք ունեն խախտված մարսողական և նյութափոխանակման համակարգ.

23) հատուկ սնուցման նպատակների համար նախատեսված կեր` կեր, որն իր բաղադրության կամ սննդային հատուկ հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված կերից.

24) աղտոտիչներ` կերի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ և (կամ) տարր, որը կերի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով հայտնվել է կերի մեջ կամ կերային հավելումներում և կարող է վնաս պատճառել կենդանու կյանքին և առողջությանը.

25) կերի պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում կերը համարվում է անվտանգ և պիտանի է ըստ նպատակային նշանակության օգտագործման համար.

26) կերի պահման ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում կերը պահպանում է իր հատկությունները` նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահման պայմանների պահպանման դեպքում. պահման ժամկետի լրանալը չի նշանակում, որ այն պիտանի չէ օգտագործման համար.

27) խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կամ ներմուծողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված, նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող կերի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

28) մակնշում` կերին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը կերի հետ շփվող նյութի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթի վրա.

29) պիտակ` ցանկացած պիտակ, ապրանքային նշան, պատկեր կամ այլ նկարագրողական նյութ, որը ձեռքով գրված, տպագիր, նախշակաղապարով նկարված, նշված, փորագրված, դրոշմված կամ կպցված է կերի փաթեթավորմանը կամ տարային.

30) կերային հավելումներ՝ կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի և մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաև կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին և կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային և սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.

31) գենետիկորեն ձևափոխված կեր`

ա. կեր, որը ստացվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմից` օտար գենի ավելացման կամ գեների համակցման միջոցով կենդանի օրգանիզմների գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում,

բ. կենդանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված կեր,

գ. կերի բաղադրության մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ և (կամ) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի կենսագործունեության արդյունք պարունակող կեր.

32) պրեմիքսներ` կերային հավելումների խառնուրդներ կամ որպես կրիչներ օգտագործվող կերային նյութերով կամ ջրով մեկ կամ ավելի կերային հավելումների խառնուրդներ, որոնք նախատեսված չեն կենդանիներին անմիջականորեն սնելու համար.

33) օրվա համար նախատեսված կեր` կերի 12 տոկոս խոնավության պարունակության հիման վրա հաշվարկված միջին հաշվով ընդհանուր քանակը, որը կազմվում է` ելնելով կենդանու տեսակից և սեռահասակային կազմից.

34) վերամշակման օժանդակ միջոցներ` որպես անասնակեր չօգտագործվող, մշակման կամ վերամշակման ընթացքում տեխնոլոգիական նպատակ իրականացնելու համար անասնակերերի կամ կերային նյութերի վերամշակման մեջ օգտագործվող որևէ նյութ.

35) հակամիկրոբիալներ` սինթետիկ կամ բնական ճանապարհով արտադրված նյութեր, որոնք օգտագործվում են միկրոօրգանիզմների, ներառյալ` մանրէների, վիրուսների կամ սնկերի դեմ պայքարելու նպատակով.

36) հակաբիոտիկ` միկրոօրգանիզմի կողմից արտադրված կամ դրանից ածանցված հակամիկրոբիալներ, որոնք քայքայում կամ խոչընդոտում են այլ միկրոօրգանիզմների աճը.

37) կոկցիդիոստատներ և հիստոմոնոստատներ` նախակենդանիներին սպանելու կամ դրանց աճը խոչընդոտելու համար նախատեսված նյութեր.

38) մնացորդի առավելագույն քանակ` կենդանական կերի մեջ հավելման օգտագործման արդյունքում ստացված մնացորդի առավելագույն խտությունը.

39) միկրոօրգանիզմ` գաղութ ձևավորող միկրոօրգանիզմներ.

40) առաջին շուկայահանում` արտադրությունից հետո կերային հավելման սկզբնական շուկայահանումը, ներմուծումը կամ կերի շուկայահանումը, որի մեջ հավելումը ներառվել է առանց շուկայահանման.

41) դիտանցում` կերի անվտանգությունն ապահովող կառավարման համակարգի գործողության ընթացքում պլանավորված (ծրագրված) միջոցառումների իրականացում` կերի անվտանգությանը սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչև թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.

42) վտանգ` կերի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ և (կամ) կերի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ կենդանու առողջության վրա.

43) ռիսկ` վտանգի առաջացման հավանականություն և դրա հավանական ազդեցության հնարավոր հետևանքները կենդանու առողջության վրա.

44) ռիսկի վերլուծություն` ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի մասին տեղեկատվության փոխանակման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.

45) ռիսկի գնահատում` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից.

46) ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.

47) ռիսկի մասին տեղեկատվության փոխանակում` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, կերի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների և ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.

48) կերի հետ շփվող նյութեր` կեր չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է կերի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման, մակնշման ժամանակ և անմիջական շփման մեջ է մտնում կերի հետ.

49) վտանգավոր կեր` կեր, կերի հետ շփվող նյութեր և կերային հավելումներ, որոնք`

ա. չեն համապատասխանում կերի անվտանգությունը սահմանող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշներով վտանգավոր լինելու կասկած են հարուցում,

բ. չեն համապատասխանում մակնշմամբ ներկայացված տեղեկատվությանը, և որոնց վերաբերյալ կան կեղծված լինելու հիմնավոր, ակնառու կասկածներ.

50) կերի անվտանգություն` կերի այնպիսի վիճակ, որը վկայում է անթույլատրելի ռիսկի բացակայության մասին, որը կունենա վնասակար ազդեցություն կենդանու առողջության և կյանքի վրա.

51) տեխնոլոգիական գործընթացներ` կեր արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով կերային նյութերը ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.

52) հետագծելիություն` կերի շղթայի բոլոր փուլերում կերի և կերային հավելումների նախնական արտադրության արդյունքի շարժին հետևելու հնարավորություն:

2. Կերի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:

(3-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-286-Ն, փոփ., խմբ. 01.06.20 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։