Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2024-05-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Կառավարության լիազորությունները

գործել է մինչև 2024-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 5. Կառավարության լիազորությունները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-286-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազորություններն են`

1) կերարտադրության և կերօգտագործման, ինչպես նաև կերիրացման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

2) կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկի հաստատումը.

3) կերի փորձաքննության և նմուշառման կարգի սահմանումը.

4) կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգին և բաղադրագրին ներկայացվող պահանջների հաստատումը.

5) Հայաստանի Հանրապետությունում կերարտադրության նպատակով օգտագործվող հատուկ նշանակության նյութերի և կերային հավելումների կիրառությունն արգելված համարվող նյութերի ցանկի հաստատումը.

6) կերի անվտանգության նորմատիվների հաստատումը.

7) վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման ժամանակացույցի (ըստ արտադրության ոլորտների) սահմանումը.

8) վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգի սահմանումը.

9) կերերի փոխադրմանը և պահպանմանը ներկայացվող պահանջների սահմանումը.

10) կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի սահմանումը.

11) կերի և կերային հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգի սահմանումը.

12) Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության միջազգային չափանիշներին ներդաշնակ ազգային չափանիշների և պահանջների ներդրման ապահովումը.

13) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը.

14) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-286-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։