Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը`
1) իրականացնում է կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
2) իրականացնում է կերի (այդ թվում` գենետիկորեն ձևափոխված կերի) և կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և իրացման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողություն.
3) իրականացնում է կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործողությունների գրանցում և տվյալների բազայի վարում.
4) տալիս է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերի արտադրության և շրջանառության փուլում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացություն.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ):