Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը

Հոդված 3

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

(3-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-129-Ն, 17.12.25 ՀՕ-508-Ն)

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-182-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։