Հոդված 4. ․ Օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4․ Օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը եռօրյա ժամկետում համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սույն ժամկետը լրանալուց հետո որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։»։