Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 26.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ից:
4. Մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկները ներկայացվում են թղթային եղանակով։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-160-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: