Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով․
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով․
«Հոդված 26.2. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը
1. Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն։
2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները։
3. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգով և պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
4. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Հանձնաժողով է ներկայացվում էլեկտրոնային համակարգի միջոցով։
5. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է եռամսյա ժամկետում։
6. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, և նրա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացությունը ներկայացվել է բացառապես գույքային դրության հիմքով, ապա Հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։
7. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, բարեվարքության ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացություն ներկայացնելու համար, գույքային դրությունից բացի, այլ հիմքերի առկայության դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունն ուղարկում է դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով:»։