Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2024 թվականի N 663-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

08.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 663-Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 18-ի N 349-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

1. ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

NN

ը/կ Տեղեկատվության անվանումը Տեղեկատվության բնութագիրը

1. Փոթորիկ քամու առավելագույն արագությունը

33 մ/վրկ և ավելի

2. Ուժեղ քամի (այդ թվում`

փոթորկանք) պոռթկումը 25 մ/վրկ և ավելի արագությամբ

կամ միջին արագությունը 20 մ/վրկ և ավելի

3. Պտտահողմ ուժեղ պտտահողմ սյան կամ ձագարի տեսքով

ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ

4. Ուժեղ հորդառատ անձրև քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում

5. Երկարատև ուժեղ անձրև տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12

ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում

6. Խոշոր կարկուտ մթնոլորտային պինդ տեղումներ՝ 10 մմ և ավելի տրամագծով

7. Շատ ուժեղ ձյուն քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում

8. Ուժեղ մառախուղ տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի

9. Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա նստվածք լարերի վրա`

մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով

ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով

10. Ուժեղ բուք, այդ թվում` գետնաբուք 1 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու պոռթկմամբ և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով

11. Ձնահյուս լեռներից իջնող հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ

12. Արտակարգ հրդեհավտանգություն հրդեհավտանգության 4-րդ կարգ և ավելի (4000°C ավելի` ըստ Նեստերովի բանաձևի)

13. Սաստիկ սառնամանիքներ հովտային և նախալեռնային շրջաններում`

-20°C և ցածր լեռնային շրջաններում` -30° և ցածր

14. Սաստիկ շոգեր հովտային շրջաններում` 40°C և ավելի նախալեռնային շրջաններում` 35°C և ավելի լեռնային շրջաններում` 32°C և ավելի

2) ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Ցրտահարություններ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր օդում կամ հողի մակերևույթին՝ օդի միջին օրական դրական ջերմաստիճանի պայմաններում

2. Հողի գերխոնավություն վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա 10 օր և ավելի հողը գտնվում է կպչող և հոսող վիճակում

3. Խորշակ մշակաբույսերի վեգետացիայի շրջանում 3 օր անընդմեջ և ավելի օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ ավելի քան 7 մ/վրկ արագության քամու առկայություն, որի դեպքում հարաբերական խոնավությունը իջնում է 30% և ցածր, իսկ ջերմաստիճանը բարձրանում է +25°C և ավելի

4. Մթնոլորտային երաշտ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում 30°C-ից, իսկ 1800 մ և ավելի բարձրություններում 25°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում

5. Հողի երաշտ երևույթ, որի դեպքում բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում տեղումների բացակայության պայմաններում հողի 0-20 սմ շերտում 10 օր անընդմեջ արդյունավետ խոնավության պաշարները կազմում են մինչև 10 մմ

3) ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Գետերում ջրի շատ բարձր ելքեր գարնանային վարարումների ընթացքում ձնհալքով և անձրևներով պայմանավորված՝ և (կամ) ամառ-աշնանային հորդացումների ժամանակ հորդառատ անձրևներով և կարճատև ձնհալքով պայմանավորված` ջրի ելքերի բարձրացում տվյալ գետի/դիտակետի բացարձակ առավելագույն ելքի 70 տոկոսից ավելիի

դեպքում

2. Հանկարծահաս հեղեղում համեմատաբար բարձր (պիկային) ելքերով կարճատև հեղեղում, ինչպես նաև այն տարածքների և օբյեկտների արագ ջրածածկումը, որոնք սովորաբար ջրի տակ չեն գտնվում (ճանապարհներ, շինություններ և այլն)

3. Սելավ առատ տեղումներով պայմանավորված` մեծա- քանակ ջրի հոսք, որը պարունակում է շատ մեծ քանակությամբ կախված և գլորվող կոշտ նյութեր և կարող է վնաս հասցնել բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին,

ոռոգման համակարգերին և այլն

4. Գետերում ջրի շատ ցածր ելքեր տվյալ գետի/դիտակետի բացարձակ նվազագույն ելքի 90 տոկոսից ցածր ելքի դեպքում

4) ՌԱԴԻԱՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Ռադիացիայի մակարդակ 60 մկռ/ժամ և ավելի

2. Ռադիոակտիվ աերոզոլների

խտություն մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների

խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ.3

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական

երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը

հանրապետության տարածքում

2. Արեգակի ճառագայթների ուլտրամանուշակագույն ինդեքսի կանխատեսում` ըստ մարզերի և Երևան քաղաքի համար յուրաքանչյուր աշխատանքային օր

3. Եղանակի կանխատեսումը

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար եղանակի կարճաժամկետ և միջնաժամկետ

կանխատեսումներ

4. Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում են հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար

5. Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին

6. Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա)

բնութագրերը

7. Սևանա լճի մակարդակ տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա

լճի ջրի մակարդակի վերաբերյալ

8. Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակ տրվում է ամենօրյա տեղեկատվություն Արփա-

Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալի վերաբերյալ

9. Ըստ «Գեղամավան» դիտակետի Սևանա լճից բաց թողնված ջրի քանակ տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա

լճից իրականացված ջրառի ծավալի վերաբերյալ

10. Ջրամբարների ջրալցվածություն տրվում է ամենօրյա տեղեկատվություն ջրամբարներում առկա ջրի ծավալների վերաբերյալ

11. Գետերում ջրի ելքերը ըստ գետային դիտակետերի տրվում է ամենօրյա տեղեկատվություն գետերում նախորդ և ընթացիկ օրվա ջրի ելքերի վերաբերյալ

12. Հիդրոլոգիական կանխատեսումներ տրվում են ամենօրյա, տասնօրյակային, ամսական կտրվածքով գետերում ջրի ելքերի կանխատեսումներ

13. Ամսական

եղանակային պայմանների կանխատեսում ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը

14. Սեզոնային

եղանակային պայմանների կանխատեսում եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը

15. Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին

16. Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութա-բանական պայմանների մասին յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին

17. Հայաստանի Հանրապետության գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին տրվում է հանրապետության գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի, Սևանա լիճ և խոշոր ջրամբարներ գարնանային վարարումների ընթացքում գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ) առավելագույն լցվածության, Սևանա լճի մակարդակի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք կազմվում են նախաձմեռային և ձմեռային ամիսների փաստացի, և վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների

վերլուծության հիման վրա

18. Սևանա լճի ջրային հաշվեկշիռ ամեն ամսվա և տարվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչների արժեքների և դրանց հարաբերակցության, ինչպես նաև լճի ձևաչափական բնութագրիչների

վերաբերյալ

19. Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման փուլերի և վնասվածության

վերաբերյալ տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների և խոնավության հիման վրա

20. Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսումներ`

1) վեգետացիայի վերսկսման ժամանակ

2) ցողունակալման ժամանակ

3) մոմային հասունացման ժամանակ տեղեկատվությունը տրվում է 3 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա

21. Բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա։ Կանխատեսումները կատարվում են յուրաքանչյուր մշակաբույսի համար 1-3 ամիս վաղօրոքությամբ՝ պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, ինչպես նաև մշակաբույսերի սորտերի հասունացման ժամկետներով

22. Պտղատու, հատապտղատու մշակաբույսերի և խաղողի աճի զարգացման փուլերի և ժամկետների ու բերքատվության կանխատեսումներ տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա. կանխատեսումները կատարվում են 4 անգամ՝ մարտ-հուլիս ամիսներին

23. Տասնօրյակային ագրոտեղեկագրեր ներառում են տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական պայմաններ, մշակաբույսերի ցանքի, աճի, զարգացման և գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տվյալներ

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

08.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։