Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

08 մայիսի 2024 թ.

ք. Երևան N 127-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով՝

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N 348-Ն հրամանի հավելվածի (այսուհետ հավելված) 4-րդ կետից հանել «նվազագույնը հինգ,» բառերը:

2. Հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունում «առաջնային տեղաբաշխման» բառերը փոխարինել «տեղաբաշխման (առանց լրացուցիչ տեղաբաշխման)» բառերով, հանել «մրցակցային» բառերը:

3. Հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունում «ընդ որում» բառերից հետո լրացնել «վերջնահաշվարկի օրվանից հաշված՝» բառերը:

4. Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«13. Յուրաքանչյուր գործակալի եռամսյակային գնահատականի որոշման նպատակով կիրառվում է գործակալների գնանշումների կանոնների խախտումների քանակի ցուցանիշ: Առավելագույն խախտում թույլ տված գործակալի կամ գործակալների յուրաքանչյուր ցուցանիշի գծով ստացված կշռված միավորների հանրագումարից հանվում է գնահատվող եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող գործակալների ընդհանուր թվի տասնորդական միավոր: Հավասար խախտումների քանակ ունեցող յուրաքանչյուր գործակալի միավորների հանրագումարից հանվում է խախտումների ցանկում նախորդ խախտումների քանակի ցուցանիշից 0.1 միավոր: Խախտումների ցանկում յուրաքանչյուր հաջորդ գործակալի միավորների հանրագումարից հանվում է նախորդ խախտումների քանակի ցուցանիշից 0.1 միավոր: Խախտում թույլ չտված գործակալից միավորներ չեն հանվում:»:

5. Հավելվածի 22-րդ կետում «չի խախտվում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործակալների նվազագույն քանակը» բառերը փոխարինել «գործակալների քանակը հինգից մեծ է» բառերով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն հրամանի 1-ին կետի գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Վ. Հովհաննիսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։