Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 14, 1996 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 16, 1996Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 35, 1996 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11102319

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

22 նոյեմբերի 2002թ.

ք. Երևան N 475

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 14, 1996 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 16, 1996 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 35, 1996 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝

Հրամայում եմ՝

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի՝

ա) 1996 թ. հունիսի 18-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության ապահովման կարգը» հաստատելու մասին» N 14 հրամանը.

բ) 1996 թ. հուլիսի 2-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը» հաստատելու մասին» N 15 հրամանը.

գ) 1996 թ. օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը» հաստատելու մասին» N 16 հրամանը.

դ) 1996 թ. նոյեմբերի 15-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի և դրանց պատճենների օգտագործման արտոնագրերի ձևակերպման կարգը» հաստատելու մասին» N 35 հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության պետին՝ օրենքով սահմանված կարգով սույն հրամանը պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

Ռ. Շառոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։