Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 մայիսի 2024թ. N 146-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 11-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 194-Ա որոշման 1-ին կետում «հինգ տարի» բառերը փոխարինել «մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը» բառերով:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2020 թվականի մայիսի 12-ին կնքված հ.463 գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացը:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. մայիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։