Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 մայիսի 2024 թ. N 143-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի ապրիլի 25-ի հ․14/7/62149-24 գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությանը` սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. մայիսի 14

Երևան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի մայիսի 14-ի

N 143-Ա որոշման

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

/Հ Դիմող Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմա-կերպչի կողմից վճարված

տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1 «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ Արշակունյաց պողոտայի՝ հ.11/1 շենքին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված 13 (33.15 մ x 5.01 մ),

միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարե-

կան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա

Հալաբյան 22/5 շենքի հարակից ճանապարհահատված 13 (33.15 մ x 5.01 մ),

միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա

Կոմիտասի պողոտա՝ հ.52 շենքի թիվ 72 տարածքին հարակից ճանապարհահատված 10 (25.0 մ x 5.0 մ),

միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով սահմանափակմամբ, բացառությամբ Կոմիտասի պող. հ.52 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։