ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 744-Ա
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ 2008 թվականի փետրվարի 13-ի Կոնցեսիոն պայմանագրին համապատասխան` թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանել քաղ. Երևանի Սևանի 21/16 հասցեում գտնվող չշահագործվող մերձատար 325,732 մետր գիծը (գույքահամարներ` 26035127 (սլաքային փոխադրիչ N 12/6), 26123001 (գծի վերին կառույց), 26124001 (հողապաստառ)՝ գույքի ընդհանուր 1 575 641,63 դրամ արժեքով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել նախարարությունից և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) օտարելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման աշխատանքների կատարումը։
4. Քաղ. Երևան, Սևանի 21/16 հասցեի հողամասում առկա գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերն իրականացնել հողամասի սեփականատիրոջ միջոցներով:
5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել գույքի հետագա տնօրինումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
23.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 744-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Հերթական համարը Կոնցեսիոն ակտիվի անվանումը Արժեքը (դրամ) Հիմք
1. 26035127 Սլաքային փոխադրիչ
Երևան ուղևորատար կայարանի պարկ
"Գ" N12/6 50 000,00 Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.
N 83-Ա
2. 26123001 ԳՎԿ Երևանի նավթաբազա տանող մերձատար գծի (325,732մ) 1 451 053,63 Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.
N 83-Ա
3. 26124001 Հողապաստառ
Երևանի նավթաբազա տանող մերձատար գծի (325,732մ) 74 588,00 Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.
N 83-Ա
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ