ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 755-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշման հավելվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2023 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2023 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.
2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` այդ մասին մեկամսյա ժամկետում իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
24.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 755-Լ որոշման