Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» մայիս 2024 թվական

ք. Երևան N 09-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Քանակը» սյունակի «1 նամականիշ» բառերը փոխարինել «1 նամականիշով գեղաթերթիկ» բառերով, «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով և «Անվանագինը (դրամ)» սյունակի «400» թիվը փոխարինել «500» թվով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Եվրոպա 2024. «Ստորջրյա ֆաունա և ֆլորա» թեմային նվիրված «ՍՏՈՐՋՐՅԱ ՖԱՈՒՆԱ ԵՎ ՖԼՈՐԱ. ANDERWATER FAUNA & FLORA» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. ERVAND KOCHAR. 1899-1979. 125.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. ARMENIAN PAINTER, SCULPTOR» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Եվրոպա 2024. «Ստորջրյա ֆաունա և ֆլորա» թեմային նվիրված «ՍՏՈՐՋՐՅԱ ՖԱՈՒՆԱ ԵՎ ՖԼՈՐԱ. ANDERWATER FAUNA & FLORA» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

2) Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. ERVAND KOCHAR. 1899-1979. 125.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. ARMENIAN PAINTER, SCULPTOR» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

Մ. Հայրապետյան

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի մայիսի 24-ի

թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի մայիսի 24-ի

թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։