ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 820-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Մեղմացնող միջոցառումներ կիրառելու թույլտվություն տալու մասին» N 877-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2024 թվականի մայիսի 31-ը սույն որոշման հավելվածում» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «երկարաձգել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «երկարաձգել՝ հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով։
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով՝
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»։
3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 30-ի N 820-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի 1-ի N 877-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
NN
ը/կ Պայմանագրի անվանումը Պայմանագրի համարը Կապալառու կազմակերպու-
թյան անվանումը Պայմանագրի կնքման
ամսաթիվը Պայմանագրի նոր վերջնա-
ժամկետը
1 2 3 4 5 6
1. «Շիրակի Ջրմուղկոյուղի»
ՓԲԸ սպասարկման տարածքի
ջրամատակարարման և
ջրահեռացման
ենթակառուցվածքների
վերականգնում
CIP II-P3-SH
LOT 1 «Դորոժնիկ»
ՍՊԸ-
«Հիմնաքար»
ՍՊԸ ՀՁ 10․02․2021 30․11․2024
2. Լոռու և Արմավիրի մարզերի
ջրամատակարարման
համակարգերի և
կոյուղագծերի
վերականգնում CIP II-P3-L/NA
LOT 2 «Դորոժնիկ»
ՍՊԸ 13․10․2020 30.11.2024
3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
Գեղարքունիքի, Վայոց ձորի
և Սյունիքի մարզերի
սպասարկման տարածքի
ջրամատակարարման և
ջրահեռացման
ենթակառուցվածքների
վերականգնում CIP II-P3-
AWSC LOT 3/1 «Բլեսկ» ՍՊԸ-
«Եղվարդշին»
ԲԲԸ ՀՁ 11.05․2021 30.09.2024
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ