ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2024 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 137-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8
ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ
ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2024 թվականի մայիսի 31
ք. Մեղրի
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2024 թվականի մայիսի 31-ի
N 54-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2024 թվական: