Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 1389-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«06» մայիս 2024 թ. N 2518-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 1389-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻ կողմից 2024 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը և խախտման պատճառ հանդիսացած շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության փաստը հավաստող փաստաթուղթը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 13-ի «Անհատ ձեռնարկատեր Կարապետ Մատինյանին առողջապահության նախարարության կողմից 2005 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն /առանց ստերիլ դեղերի պատրաստման/) իրականացնելու N Ա-XX-000246 լիցենզիայի գործողությունը աշխատակից Սաթենիկ Սեթյանի մասով կասեցնելու մասին» N 1389-Ա հրամանով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։