Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1951-Ա «29» մայիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Էդուրադ Մուրադի Մարությանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման 17-րդ կետով.

1․ Թույլատրել «ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար նոր հիմնադրվող «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։