ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 381-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայկական խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Հայկական կրթական բարեսիրական հաստատություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (2 տեղ՝ 90 արկղ, 1,387 կգ ընդհանուր քաշով, 7,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,350 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական կրթական բարեսիրական հաստատություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
05.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 381-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Ծածկոցներ/վերմակներ 150 300
2. Տղամարդու շապիկներ 106 209
3. Կանացի շապիկներ 374 748
4. Կիսաշրջազգեստ 78 78
5. Տղամարդու բաճկոններ 121 363
6. Կանացի բաճկոններ 343 1,122
7. Մանկական կոշիկներ 12 12
8. Տղամարդու կոշիկներ 26 26
9. Կանացի կոշիկներ 37 37
10. Տղամարդու տաբատներ 141 282
11. Կանացի սվիտերներ 273 546
12. Տղամարդու շորտեր 5 3
13. Տղամարդու սվիտերներ 101 202
14. Տղամարդու ներքնահագուստ 6 6
15. Կանացի տաբատներ 243 486
16. Մանկական շապիկներ 344 344
17. Մանկական բաճկոններ 98 294
18. Մանկական տաբատներ 271 542
19. Մանկական շորտեր 81 40
20. Մանկական սվիտերներ 104 104
21. Գուլպաներ 328 164
22. Ձեռնոցներ 34 17
23. Գլխարկներ 112 65
24. Փողկապ 1 1
25. Գիշերազգեստ 61 61
26. Զգեստ 95 95
27. Գոտի 7 7
28. Շալեր 28 20
29. Շարֆեր 106 90
30. Խաղալիքներ 214 214
31. Նորածնի պարագաներ 82 80
32. Երեխայի գլխակապ 22 18
33. Երեխայի բռնակ 1 1
34. Կանացի ներքնազգեստ 49 49
35. Քնապարկ 2 2
36. Շորտեր 37 37
37. Գունազարդման հավաքածու 1 1
38. Կանացի կիսավարտիք 11 11
39. Խալաթ 3 6
40. Ժիլետներ 3 3
41. Ոտքերի տաքացուցիչ 1 1
42. Բարձեր 4 4
43. Ուսապարկ/պայուսակ 2 2
44. Ծծակ 2 1
45. Տաբատակալ 1 1
46. Մանկական շիշ 3 2
47. Բարձի ծածկոցներ 30 15
48. Մանկական զգեստ 47 47
49. Կոմբինեզոն 7 7
50. Շապիկներ 6 6
51. Ժակետներ 11 11
52. Տաբատներ 13 26
53. Զուգագուլպաներ 4 2
54. Սվիտերներ 9 9
55. Շապիկներ 10 20
56. Վերնաշապիկներ 1 1
57. Փաթաթել 1 1
58. Դոշլիկ 9 4.5
59. Սրբիչներ 25 25
60. Չթափվող բաժակ 10 10
61. Մանկական տակդիրներ 6 6
62. Լոգարանի սպունգ 4 2
63. Հեռախոսի պատյան 1 1
64. Ձայնարկիչ 1 1
65. Սեղանի սփռոց 4 3
66. Թերթ 12 4
67. Մանկական հագուստ 191 382
68. Դրամապանակ 1 1
69. Կաթի շիշ 2 2
70. Բարուրի շոր 1 1
Ընդամենը՝ 7,300 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախս՝ 3,350 ԱՄՆ-ի դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
05.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ