Հոդված 23. Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում են այն զորակոչիկները, որոնք ունեն`
Հոդված 23. Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում են այն զորակոչիկները, որոնք ունեն`
1) անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն իրենց հետ ապրող աշխատունակ այլ զավակ.
Անաշխատունակ ծնողներ են համարվում`
ա) 60 տարին լրացած հայրը կամ 55 տարին լրացած մայրը,
բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը կամ մայրը` անկախ նրանց տարիքից.
2) երկու և ավելի երեխաներ.
3) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
4) մինչև 16 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեցող միայնակ աշխատունակ մայր, որը չունի իր հետ ապրող ուրիշ աշխատունակ զավակ.
5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հարազատ եղբայր կամ քույր` խնամողի բացակայության դեպքում:
Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում են նաև`
1) զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածները.
2) ընտանիքի երեք և ավելի որդիներից կրտսերը, եթե նրա ավագ եղբայրները ծառայել են կամ գտնվում են զինվորական ծառայության մեջ.
3) հայրենիքի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման ընթացքում զոհ տված ընտանիքների զորակոչիկները (որդին, եղբայրը):